Օգնություն
Հաշիվներ`
Գրանցում/ՄՈՒՏՔ
liveauction.am կայքում գրանցվելու համար սեղմե՛ք վերևի աջ հատվածում գտնվող «Գրանցում» կոճակը: Լրացրե՛ք Ձեր էլ. հասցեն (եթե տվյալ էլ. հասցեով գոյություն ունի հաշիվ, ապա մուտքագրեք այլ էլ. հասցե), այնուհետև լրացրե՛ք գաղտնաբառը: Համակարգ կարող եք մուտք գործել նաև Ձեր ֆեյսբուքյան էջով, սակայն անհրաժեշտ է, որ ֆեյսբուքյան էջի էլ. հասցեն լինի գործող:


Նշված էլ. հասցեով կուղարկվի նամակ, որում առկա հղումով Դուք կվավերացնեք Ձեր էլ. հասցեն գրանցումն ավարտելու համար: Եթե չեք ստացել այս Էլ. նամակը, ապա ստուգեք Spam թղթապանակը:

Սեղմե՛ք «ՄՈՒՏՔ» անձնական էջ մուտք գործելու համար: Մուտք գործել կարող եք՝ օգտագործելով Ձեր էլ. հասցեն և գաղտնաբառը:


Ինչպե՞ս փոփոխել Իմ անձնական էջի տվյալները
Մկնիկը պահելով Օգտանվան վրա՝ սեղմե՛ք «Իմ անձնական էջը» կոճակը:

«Իմ անձնական էջը» տիրույթում սեղմե՛ք «Կարգավորումներ», փոփոխե՛ք այն տվյալները, որոնք Դուք ցանկանում եք փոփոխել, որից հետո սեղմե՛ք «Պահպանել»:

Եթե մոռացել եք գաղտնաբառը
Սեղմե՛ք «ՄՈՒՏՔ»: Բացված պատուհանում սեղմե՛ք «Մոռացե՞լ եք գաղտնաբառը»:

Բացված պատուհանում լրացրե՛ք Ձեր էլ. հասցեն, սեղմե՛ք «Չեղարկել գաղտնաբառը» կոճակը և ստուգե՛ք նշված էլ. հասցեն:

Սեղմելով նամակում առկա հղման վրա՝ կբացվի հետևյալ պատուհանը, որտեղ պետք է մուտքագրեք նոր գաղտնաբառը և սեղմեք «Պահպանել»:

Աճուրդներ՝
Ինչպե՞ս մասնակցել աճուրդին
Մուտք գործե՛ք Ձեր LiveAuction հաշիվ (տես՝ Գրանցում/ՄՈՒՏՔ), անցե՛ք աճուրդի էջ և սեղմե՛ք «Մասնակցել աճուրդին» կոճակը:

Անկախ նրանից աճուրդը սպասվող է, թե ընթացիկ՝ Դուք կարող եք կատարել վճարում աճուրդի մասնակցության վճարի չափով:

Ինչպե՞ս հասկանալ, որ իմ ներկայացրած հայտը առավելագույնն է
Հայտի գումար դաշտում լրացրե՛ք գումարի չափը (այն չպետք է քիչ լինի քայլի նվազագույն արժեքից և չպետք է գերազանցի քայլի առավելագույն արժեքը) և սեղմե՛ք «Ներկայացնել հայտ»: Եթե Դուք տեսնում եք կանաչ շրջանակ լոտի ներկա գնի կողքին, համոզված եղեք, որ Ձեր հայտն ընդունված է և առավելագույնն է ներկա պահին:

Ներկայացված հայտեր՝
Ինչպե՞ս ներկայացնել հայտ ընթացիկ աճուրդում
Հայտի գումար դաշտում լրացրե՛ք գումարի չափը (այն չպետք է քիչ լինի քայլի նվազագույն արժեքից և չպետք է գերազանցի քայլի առավելագույն արժեքը) և սեղմե՛ք «Ներկայացնել հայտ»: Եթե Դուք տեսնում եք կանաչ շրջանակ լոտի ներկա գնի կողքին, համոզված եղեք, որ Ձեր հայտն ընդունված է և առավելագույնն է ներկա պահին:

Եթե Դուք արդեն ցանկանում եք մասնակցել Ձեզ հետաքրքրող ընթացիկ աճուրդին, ապա տվյալ աճուրդի էջից սեղմե՛ք «Մասնակցել աճուրդին» կոճակը:

Ձեր իսկ շահերից ելնելով՝ խնդրում ենք ճշտությամբ լրացնել բոլոր դաշտերը: Սեղմե՛ք «Պահպանել» հաջորդ էջ անցնելու համար:

Վերոնշված դաշտերը լրացնելուց հետո Դուք պետք է վճարեք տվյալ աճուրդի համար նախատեսված «Մասնակցության վճարը»: Նշվածներից ընտրե՛ք Ձեզ համար նախընտրելի վճարման համակարգը:

Կարո՞ղ եմ նորից ներկայացնել հայտ, եթե իմ կողմից ներկայացրած նախորդ հայտն առավելագույնն է
Վճարման հաստատումը ստանալուց հետո Դուք կարող եք ներկայացնել հայտ:
Ինչպե՞ս կարող եմ չեղարկել իմ կողմից ներկայացրած հայտը
Աճուրդի արդար ընթացքի ապահովման համար Դուք չեք կարող նոր հայտ ներկայացնել, եթե Ձեր կողմից արդեն ներկայացրած հայտն առավելագույնն է:
Հաղթած լոտեր`
Ինչպե՞ս հասկանալ, որ ես հաղթել եմ տվյալ աճուրդում
Եթե Ձեր ներկայացրած հայտը առավելագույնն է, և աճուրդը ավարտվել է, ապա Դուք կստանաք «Շնորհավորական պատուհան»:
Ինչպե՞ս կարող եմ վճարել աճուրդում հաղթած լոտի համար
Եթե Դուք հայտարարվեք հաղթող աճուրդում, Ձեր էկրանին կբացվի շնորհավորական պատուհան: Սեղմե՛ք «ԱՌԱՋ»:

Սեղմելով «ԱՌԱՋ»՝ բացվում է պատուհան, որը Ձեզ տալիս է ընտրության հնարավորություն՝ «ՎՃԱՐԵԼ» կամ «ԶԱՄԲՅՈՒՂ»:

Եթե սեղմում եք «Վճարել», ապա բացված նոր պատուհանում Դուք ընտրում եք Ձեզ համար նախընտրելի վճարման համակարգը և վճարում եք:

Եթե սեղմում եք «Զամբյուղ», ապա լոտը տեղափոխվում է «Զամբյուղի», մեջ: Դուք հնարավորություն ունեք կատարել վճարում երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Զամբյուղից «ՎՃԱՐԵԼ» սեղմելու դեպքում բացվում է հետևյալ պատուհանը:

Վճարում՝
Ի՞նչ է CVV2 ծածկագիրը, և ո՞ր դեպքերում է այն կիրառվում
Դա լրացուցիչ ծածկագիր է, որը կիրառվում է էլեկտրոնային առևտրի ժամանակ: Սովորաբար CVV2 կոդը օգտագործվում է համացանցում` քարտը գրանցելիս կամ էլեկտրոնային վճարումներ իրականացնելիս: Հաճախորդը կայքում հատուկ սահմանված դաշտում լրացնում է այդ կոդը: CVV2 կոդը միշտ եռանիշ է, այն կարող է համակցվել քարտի համարի հետ կամ քարտի համարի վերջին 4 նիշերի հետ:

Ի՞նչ է նշանակում VBV, SecureCode նշումը ինտերնետային կայքերում
Այն կայքերում, որտեղ կա VBV, SecureCode նշումը, քարտային գործարքների անվտանգության ապահովման համար ինտերնետային գործառնությունները իրականացվում են Secure ֆորմատով: Ինտերնետային գործարքներ կատարելիս հաճախորդն իր բանկում գրանցված հեռախոսահամարին ստանում է SMS հաղորդագրություն, որը համապատասխան կայքում մուտքագրելով` կարող է կատարել գործարքը:

Ինչպե՞ս կարող եմ վճարել
Ինչպե՞ս կարող եմ վճարել Վճարումներն ընդունվում են միայն անկանխիկ եղանակով կայքում ներկայացված վճարային համակարգերի միջոցով կամ Լայվաուկցիոն ՍՊԸ-ի բանկային հաշվին գումարը փոխանցելու միջոցով:

Ծանուցումներ`
Ինչպե՞ս պահել լոտը
Դուք կարող եք պահել Ձեր հավանած լոտը անկախ նրանից տվյալ աճուրդը ընթացիկ է թե սպասվող՝ սեղմելով «Պահել լոտը» կոճակը:

Դուք կարող եք տեսնել Ձեր պահած լոտը «Իմ անձնական էջի» «Պահպանվածներ» ենթաբաժնում:

Ինչպե՞ս սահմանել հիշեցում
Եթե Դուք հավանել եք որևէ ապրանք, որի աճուրդը դեռ չի սկսվել, ապա սեղմե՛ք «Սահմանել հիշեցում» կոճակը: Ակտիվանալու դեպքում այն կկարմրի:

Դուք հիշեցում կստանաք ծանուցման տեսքով:

Ինչ է գնի ավելացման ծանուցումը
Դուք կարող եք ակտիվացնել «Գնի ավելացման ծանուցում» հրանանգը՝ սեղմելով աճուրդի էջի «Գնի ավելացման ծանուցում» կոճակը: Այն կտեղեկացնի Ձեզ,որ Ձեր ներկայացրած հայտը գերազանցվել է այլ մասնակցի կողմից: Ակտիվանալու դեպքում այն կկարմրի:

Գնի ավելացման ծանուցումը Դուք կտեսնեք այստեղ:
