դուք հեռացված եք համակարգից

Օգտագործման պայմաններ

• ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Օգտագործման պայմանները: Օգտագործելով տվյալ ինտերնետային կայքը, Դուք հաստատում եք, որ ընդունել եք,

հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ  պայմանների հետ: Եթե Դուք համաձայն չեք Օգտագործման պայմաններին, ապա չեք կարող օգտագործել

www.liveauction.am կայքը:

• Կայքի օգտագործում

Դուք չեք կարող օգտագործել տվյալ կայքը որևէ անօրինական կամ տվյալ Օգտագործման պայմաններին հակասող ձևով:

• Պատշաճ օգտագործում

Սույնով Դուք երաշխավորում եք, որ որևէ ձևով չեք առաջացնի ոչ մի դժվարություն և անհարմարություն ո´չ LiveAuction-ի, ո´չ էլ տվյալ կայքից օգտվողների

համար և դիտավորյալ թույլ չեք տա ուրիշներին գործել վերը շարադրված ձևով: Դուք նաև երաշխավորում եք չօգտվել տվյալ կայքից կամ LiveAuction-ի

ծառայություններից` փոխանցելու և տեղադրելու անօրինական, ինպես նաև զրպարտիչ, վիրավորական կամ անպարկեշտ և սպառնացող նյութեր, ինչպես նաև

նյութեր, որոնք մեր կարծիքով կարող են առաջացնել Լայվաուկցիոն ՍՊԸ-ի կամ այլ անձանց համար դժվարություն և անհարմարություն:

• Ապրանքային նշաններ

LiveAuction ապրանքային նշանը, մեր ֆիրմային անվանումը, որոնք նշված են սույն կայքում, Լայվաուկցիոն ՍՊ ընկերության սեփականությունն են և 

պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համապատասխան միջազգային պայմանագրերով:

• Գրանցում և անվտանգություն

Մեր ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենալու համար Դուք պետք է գրանցվեք և LiveAuction-ին տրամադրեք ամբողջական ու ճշգրիտ

տեղեկատվություն: Գրանցման ժամանակ ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն չտրամադրելը կհանգեցնի ծառայությունների մատուցման

դադարեցմանը: Օգտագործման պայմաններում «Մենք» կամ «Մեր» տերմինների ներքո հասկացվում է LiveAuction-ը, իսկ «Դուք» և «Ձեր» հասկացության

ներքո` սույն կայքի օգտագործողները: Օգտագործելով www.liveauction.am կայքը` Դուք համաձայնվում եք ստորև նշված Օգտագործման պայմանների հետ,

ինչը իրենից ներկայացնում է LiveAuction ընկերության և օգտագործողի միջև համաձայնություն և ունի պարտադիր իրավական ուժ: Գրանցվելով տվյալ

կայքում և օգտագործելով այն` Դուք հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք Օգտագործման պայմանները և համաձայն եք հետևել դրանց:

• Մեր կայքի օգտագործումը երեխաների կողմից

Մինչև 18 տարեկան անձանց չի թույլատրվում օգտագործել այս կայքը առանց վերահսկման: Խնդրում ենք, որ երեխաները չներկայացնեն որևէ անձնական տեղեկություն: Եթե Ձեր 18 տարեկանը

չի լրացել, Դուք կարող եք օգտագործել այս կայքը միայն ծնողների կամ խնամակալների հսկողության ներքո:

• Գաղտնիություն եվ անձնական տվյալների պաշտպանություն

Անձնական տեղեկատվության հավաքման և օգտագործման պայմաններին կարող եք ծանոթանալ Գաղտնիության քաղաքականություն բաժնում:

• Կայքում օգտագործվող հիմնական հասկացությունները

www.liveauction.am կայքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
• Աճուրդ` www.liveauction.am կայքի (այսուհետև` Կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել

բարձր գին:

• Աճուրդի կազմակերպիչ կամ Կազմակերպիչ՝
Լայվաուկցիոն ՍՊԸ:

• Ընթացիկ աճուրդներ՝
իրական ժամանակում ընթացող աճուրդներ:

• Ապասվող աճուրդներ՝
աճուրդներ, որոնք դեռ չեն սկսվել:

• Աճուրդի մասնակիցներ կամ մասնակիցներ`
աճուրդին մասնակցելու համար մասնակցության վճար կամ անդամավճար վճարած անձինք:

• Մասնակցության վճար/Անդամավճար՝
աճուրդին մասնակցելու համար աճուրդի կազմակերպչի կողմից սահմանված գումար:

• Լոտ`
աճուրդով վաճառվող ապրանք կամ ծառայություն, որն ունի անհատական համար, մեկնարկային գին, համապատասխան նկարագրություն և այլ տվյալներ:

• Մեկնարկային գին`
լոտի վաճառքի համար նախատեսված գին, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին:

• Շուկայական գին՝
փաստացի գին, որով իրականացվում է ապրանքի կամ ծառայության աոքը և վաճառքը շուկայում:

• Հայտի ներկայացում`
աճուրդի ընթացքում մասնակցի կողմից կատարված գնային առաջարկ, որի չափը չի կարող պակաս (ավելի) լինել աճուրդի կազմակերպչի կողմից նախապես սահմանված

քայլի նվազագույն (առավելագույն) արժեքից: (առավելագույն) արժեքից:

• Քայլի նվազագույն (առավելագույն) արժեք՝
գնային առաջարկ, որի չափը նախապես սահմանվում է աճուրդի կազմակերպչի կողմից:

• Գնման գին՝
աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի ներկայացրած վերջին ամենաբարձր հայտ:

•Կրկնաճուրդ՝
աճուրդ, որը կազմակերպվում է նորից աճուրդի չկայացած հայտարարվելու պատճառով:

•Ռեզերվային գին` 
Վաճառողի կողմից նախապես սահմանված գին, որը տեսանելի չէ մասնակիցներին

•Reserve Not Met`
Աճուրդի այն վիճակն է, որի ժամանակ մասնակցի կողմից ներկայացված հայտը ցածր է ռեզերվային գնից

•Reserve Met`
Աճուրդի այն վիճակն է, որի ժամանակ մասնակցի կողմից ներկայացված հայտը հավասար է կամ գերազանցում է ռեզերվային գինը

•Երկրորդ Շանս`
Վաճառողի կողմից ապրանքի վաճառքի համաձայնություն, եթե աճուրդը ավարտվել է ռեզերվային գնից առավելագույնը 10% ցածր գնով:

•SMART Անդամավճար՝
մեկամգամյա վճարվող գումար, որը թույլ է տալիս մասնակցին անսահմանափակ քանակությամբ անվճար մասնակցել բոլոր SMART աճուրդներին

• Ակցեպտ՝
մասնակցի կողմից սույն Օգտագործման պայմանների լրիվ և անվերապահ ընդունում, որը կատարվում է www.liveauction.am կայքի միջոցով Կայքում գրանցվելու ժամանակ:

• ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

• Աճուրդի անցկացման որոշակի ձևը, ինչպես նաև այլ պայմանները սահմանվում են սույն Օգտագործման պայմաններով:

 • Աճուրդը անցկացվում է լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ:

 • Աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած ապրանք կամ ծառայություն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

• Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կատարվում է www.liveauction.am կայքի միջոցով:

 • Յուրաքանչյուր աճուրդ սկսում և ավարտվում է իր հրապարակային ծանուցման մեջ նշված օրը և ժամին:

 • Եթե աճուրդի վերջին 3 (երեք) րոպեների ընթացքում որևէ մասնակցի կողմից ներկայացվում է հայտ, ապա մինչև աճուրդի ավարտը մնացած ժամանակը դառնում է 3 րոպե:

 • Աճուրդները կարող են ունենալ տարբեր տևողություններ, ուստի յուրաքանչյուր աճուրդ ուղեկցվում է հետհաշվարկ կատարող ժամացույցով:

 • Աճուրդի հաղթող է համարվում աճուրդի համար սահմանված ժամանակի ավարտին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը:

•Ի՞նչ է SMART աճուրդը

SMART աճուրդը այն աճուրդն է, որի կայացման համար անհրաժեշտ է, որ աճուրդում տվյալ լոտի գնման գինը հավասար կամ մեծ լինի վաճառողի կողմից նախապես սահմանված գնից՝

Ռեզերվային գնից

•Ի՞նչ է Ռեզերվային գինը

Ռեզերվային գինը թաքնված նվազագույն գին է` ըստ էության ամենացածր գինը, որով վաճառողը պատրաստ է վաճառել ապրանքը: Երբ աճուրդն ավարտվում է առանց հանդիպելու ռեզերվային

գնին, ապա վաճառողը պարտավոր չէ վաճառել ապրանքը: Մասնակիցներին չի երևում ռեզերվային գինը: Ռեզերվային գնով աճուրդում գնային հայտ ներկայացնելիս պետք է ուշադրություն

դարձնել գնային հայտի կողքին նշվող ցուցանակին, որը ցույց է տալիս, թե արդյոք Ձեր հայտը հասել է ռեզերվային գնին, թե ոչ: Ռեզերվային գնին հասնելուն պես Reserve Not Met ցուցանակը

կհանվի և կդառնա Reserve Met Եթե ոչ մի առաջարկվող գին չի հանդիպում վաճառողի նշած ռեզերվային գնին (Reserve not met), ապա վաճառողը կարող է ընտրել այլընտանքային տարբերակ,

այլ կերպ ասած՝ Երկրորդ Շանս, և հնարավորություն տալ մասնակցին գնել այդ ապրանքը, ռեզերվային գնից մի փոքր ցածր գնով:

•Ի՞նչ է ԵՐԿՐՈՐԴ ՇԱՆՍԸ

Երբ աճուրդը ավարտվում է Ռեզերվային գնից առավելագույնը 10% ցածր գնով, ապա ապրանքի վաճառքը կարող է իրականացվել միայն վաճառողի ցանկությամբ, այսինքն՝ եթե վաճառողը ամեն

դեպքում որոշում է վաճառել ապրանքը, ապա նա 24 ժամվա ընթացքում կարող է ամենաբարձր գին առաջարկած մասնակցին վաճառել այդ ապրանքը, հակառակ դեպքում աճուրդը համարվում է

Չկայացած:

Օրինակներ՝

ա. Օրինակ՝ Վաճառողը նշում է ապրանքի մեկնայրկային գինը 100 միավոր և ռեզերվային գինը 1000 միավոր: Ա մասնակիցը ներկայացնում է հայտ և ընթացիկ աճուրդի գինը ներկա պահին

դառնում է 150 միավոր, բայց այն չի հանդիպում ռեզերվային գնին, քանզի վերոնշյալը 1000 է: Եթե էլ ոչ ոք հայտ չներկայացնի, Ա մասնակիցը չի հաղթի տվյալ ապրանքը:

 բ. Օրինակ՝ Բ մասնակիցը ներկայացնում է հայտ և գինը ներկա պահին հավասար է կամ գերազանցում է 1000-ից (ռեզերվային գնից) և սա նշանակում է, որ Բ մասնակցի առաջարկված գինը

հանդիպել է ռեզերվային գնին: Եթե այլ մասնակիցներ հայտ չեն ներկայացնում և ավելի բարձր գին չի առաջարկվում, ապա Բ մասնակիցը համարվում է հաղթող:

  գ. Օրինակ՝ Գ մանակիցը ներկայացրել է հայտ, որը ցածր է ռեզերվային գնից՝ 1000 միավորից: Ենթադրենք Գ մասնակիցը ներկայացրել է 940 միավորանոց հայտը, ինչը, ըստ վերոնշյալ

տվյալնների, նշանակում է, որ դեռ չի հանդիպել ռեզերվային գնին: Սակայն այս դեպքում, երբ գնորդի ներկայացրած հայտի ու ռեզերվային գնի տարբերությունը տատնվում է առավելագույնը

10%-ի շրջանակում, գնորդը հնարավորություն է ունենում ստանալ Երկրորդ Շանսի հնարավորություն: Վաճառողն ինքն է որոշում վաճառել տվյալ ապրանքը այդ գնով, թե ոչ: Եթե չի վաճառում,

աճուրդը համարվում է Չկայացած:

• Աճուրդի մասնակիցները

Կազմակերպիչը, օգտագործելով www.liveauction.am կայքը կազմակերպում է աճուրդներ, որոնց կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ, ով կատարել է Կայքի

Օգտագործման պայմանների ակցպետը: Աճուրդի մասնակից չեն կարող լինել այն անձինք, ովքեր աճուրդի վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք

• Աճուրդին մասնակցելու պայմանները

•Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձը գրանցվում է Կայքում՝ համաձայնվելով Օգտագործման պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը:

• Գրանցվելուց անմիջապես հետո մասնակիցը համակարգի կողմից ստանում է նույնականացնող համար:

• Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը համապատասխան դաշտերում լրացնում է իր անձնական տվյալները (աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա

չեն) և վճարում է աճուրդի մասնակցության վճարը/անդամավճարը:

• Վճարումը կատարելուց հետո մասնակիցը ստանում է իր վճարումը հաստատող հաղորդագրություն և աճուրդի սկսելու պահից կարող է ներկայացնել հայտեր՝ բարձրացնելով լոտի մեկնարկային

գինը:

• Ցանկացած մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդի համար սահմանված ժամանակի ավարտը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի այլ մասնակցի կողմից ներկայացրած

գնային հայտը՝ քայլի նվազագույն արժեքի չափով:

• Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդի համար սահմանված ժամանակի լրանալուն պես, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:

• Տվյալ աճուրդը համարվում է ավարտված, երբ աճուրդի հաղթողը վճարում է լոտի գնման գինը, իսկ առաքման դեպքում նաև առաքման վճարը:

• Աճուրդին մասնակցելու համար մասնակցի կողմից վճարված մասնակցության վճարը չի վերադարձվում և չի հաշվանցվում՝ անկախ նրանից տվյալ մասնակիցը հաղթել է աճուրդում, թե ոչ:

• Աճուրդում հաղթելուց հետո մասնակիցը պարտավորվում է վճարել լոտի գնման գինը, իսկ առաքման դեպքում նաև առաքման վճարը: Մասնակցին վճարման ժամկետի ընտրության

հնարավորություն է տրվում, որը թույլ է տալիս վճարումը կատարել անմիջապես կամ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

•Աճուրդում հաղթելու դեպքում լոտի գինը և առաքման վճարը (եթե այդպիսին կա) սահմանված ժամկետում չվճարելու դեպքում մասնակիցը պարտավոր է վճարել տուգանք՝ լոտի գնման գնի 25%-ի

չափով, հակառակ դեպքում վերը նշված տուգանքի գումարը կբռնագանձվի դատական կարգով: Կազմակերպիչը նաև իրավունք ունի տվյալ մասնակցին հեռացնել համակարգից և թույլ չտալ

մասնակցել հետագա աճուրդներին:

• Աճուրդում հաղթած մասնակիցը լոտի գնման գինը, իսկ առաքման դեպքում նաև առաքման վճարը պարտավորվում է ամբողջությամբ վճարել ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: 

•SMART աճուրդին մասնակցելու պայմանները որպես գնորդ

 Մասնակիցը վճարում է մեկանգամյա անդամավճար, ինչը թույլ է տալիս հետագա բոլոր SMART աճուրդներին մասնակցել ԱՆՎՃԱՐ Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած

մասնակիցը, որի գնային հայտը հավասար է կամ գերազանցում է լոտի ռեզերվային գինը, աճուրդի ժամանակի լրանալուն պես, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:

• Աճուրդի արդյունքները

Ավարտված աճուրդների արդյունքները նշվում են «Ավարտված աճուրդներ» բաժնում, որտեղ երևում են

• Աճուրդի կայացման ամսաթիվը

• Լոտի անվանումը

• Լոտի գնման գինը և այլ տվյալներ Աճուրդի ավարտից հետո տվյալ լոտը երևում է հաղթած մասնակցի «Հաղթած աճուրդներ» ենթաբաժնում:

• SMART աճուրդը համարվում է կայացած.

•Երբ աճուրդի գնման գինը հավասար է կամ գերազանցել է ռեզերվային գինը

•Երբ աճուրդի հաղթողը վճարում է լոտի ռեզերվային գնին հավասար և գերազանցող գնման գինը, առաքման դեպքում նաև առաքման վճարը:

• Աճուրդից հրաժարվելը Եթե աճուրդը չի սկսվում Կազմակերպչի կողմից ստանձնած պարտականությունների չկատարման արդյունքում, ապա մասնակիցների վճարած մասնակցության վճարը

ենթակա է վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում կամ մասնակցի ցանկությամբ տվյալ գումարը կարող է օգտագործվել որպես այլ աճուրդի մասնակցության վճար:

• Աճուրդը չկայացած համարելը

Աճուրդը համարվում է չկայացած, եթե`

• Աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել,

• Աճուրդին մասնակցում է միայն մեկ անձ,

• Աճուրդի ընթացքում հայտ է ներկայացրել միայն մեկ մասնակից

• աճուրդում հաղթած մասնակիցը սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը և առաքման վճարը:
Տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը հայտարարվում է չկայացած՝ վերը նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը: Աճուրդի կազմակերպիչը աճուրդը չկայացած հայտարարվելու պահից

երեք աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպում է կրկնաճուրդ, որի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը, կարող են փոփոխվել: Եթե աճուրդը հայտարարվում է չկայացած

աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու պատճառով, ապա մասնակիցների կողմից վճարված մասնակցության վճարները չեն վերադարձվում: Եթե աճուրդը

հայտարարվում է չկայացած աճուրդում հաղթած մասնակցի կողմից սահմանված ժամկետում լոտի գնման գինը և առաքման վճարը չվճարելու պատճառով, ապա տվյալ մասնակցը հեռացվում է

համակարգից, իսկ աճուրդի մյուս մասնակիցները կարող են մասնակցել կրկնաճուրդին առանց մասնակցության վճար վճարելու: Յուրաքանչյուր կրկնաճուրդ կազմակերպվում եւ անցկացվում է

սույն Օգտագործման պայմաններով սահմանված ընդհանուր կարգով:

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

• Կազմակերպիչը պարտավոր է՝

• Աճուրդին ներկայացնել ապրանքներ և ծառայություններ, որոնք լիովին համապատասխանում են www.liveauction.am կայքում տրված նկարագրությանը:

• Աճուրդներին մասնակցելու համար մասնակցին տրամադրել մուտք համակարգի ինտերֆեյս, անձնական էջ՝ խմբագրելու հնարավորությամբ:

• Աճուրդի ավարտի դեպքում անհապաղ միանշանակ որոշել աճուրդի հաղթողին:

• Աճուրդի ավարտից հետո կապ հաստատել հաղթողի հետ, և նրա հետ համաձայնեցնել բոլոր հարցերը՝ կապված վճարման, ինչպես նաև կարճ ժամկետներում լոտը նրան փոխանցելու մասին:

• Մասնակցին տրամադրել խորհրդատվություն աճուրդի անցկացման և ապրանքների առաքման վերաբերյալ:

• Կազմակերպիչն իրավունք ունի՝

• Ինքնուրույն սահմանել աճուրդների պայմանները (մեկնարկային գին, մասնակցության վճարի չափ, քայլի նվազագույն (առավելագույն) արժեք), աճուրդների անցկացման ժամանակը:

• Ցանկացած պահի համակարգում կատարել փոփոխություններ աճուրդների անցկացումն ապահովելու համար:

• Հաղթողի կամ այլ մասնակցի կողմից էական խախտման կամ կողմնակի միջամտության /հաքերային հարձակման/ դեպքում վերանայել կամ անվավեր համարել աճուրդների արդյունքները՝

կազմակերպելով կրկնաճուրդ:

• Էական տեխնիկական խնդիրների հայտնաբերման դեպքում կազմակերպել կրկնաճուրդ:

• Օգտագործման պայմանների և մասնավորապես մասնակցի պարտավորությունների խախտման դեպքում որակազրկել մասնակցին ժամանակավոր կամ մշտական հիմքով՝ արգելելով մուտքը

դեպի Կայք: Ընդ որում, Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում անվավեր համարել կամ վերանայել աճուրդների արդյունքները, որոնցում այդ մասնակիցը հաղթող է ճանաչվել:

• Ոչ ստույգ տվյալների հայտնաբերման դեպքում արգելափակել մասնակցի մասնակցությունը աճուրդներին:

• Սույն Օգտագործման պայմաններում կատարել փոփոխություններ՝ հրապարակելով բոլոր փոփոխությունները Կազմակերպչի www.liveauction.am կայքում, ինչը համարվում է պատշաճ ծանուցում:

• Մասնակցի հետ Կազմակերպիչը կապ հաստատելու կամ տեղեկատվության բնույթի հաղորդագրություն ուղարկելու համար կարող է օգտագործել մասնակցի կողմից ներկայացրած

կոնտակտային տվյալները:

• Մասնակիցը պարտավոր է՝

• Աճուրդին մասնակցելու համար օգտագործել միայն այն մեխանիզմները, որոնք տրամադրված են Կազմակերպչի կողմից:

• Գրանցման ժամանակ ճշգրիտ նշել իրենից պահանջվող բոլոր տվյալները (ազգանունը, անունը, բջջային հեռախոսահամարը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն):

• Աճուրդին մասնակցելու ժամանակ պահպանել կանոնները, որոնք Կազմակերպիչը նշել է Օգտագործման պայմաններում:

• Վճարել հաղթած լոտի գնման գինը և առաքման վճարը՝ Օգտագործման պայմաններում նշված ժամանակահատվծում:

• Չխոչընդոտել աճուրդի անցկացմանը:

• Ենթարկվել սահմանված կանոններին:

• Մասնակիցն իրավունք ունի՝

• Անվճար գրանցվել Կայքում և մասնակցել Կազմակերպչի կողմից անցկացվող աճուրդներին: Հաղթանակների քանակը մեկ մասնակցի կողմից անսահմանափակ է:

• Ներկայացնել հայտեր աճուրդի անցկացման ցանկացած պահին:

• Անսահմանափակ քանակով ներկայացնել հայտեր մեկ աճուրդի շրջանակներում:

• Կազմակերպչին ուղարկել անձնական հաղորդագրություններ:

• Տեղեկանալ բոլոր ավարտված աճուրդների մասին:

• Կազմակերպչից ստանալ խորհրդատվություն աճուրդների անցկացման, ապրանքների առաքման վերաբերյալ:

• Վճարելուց հետո ստանալ հաղթած լոտը:

• ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ և ԴՐԱ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

• Սույն համաձայնագրի կնքման ամսաթիվ է հանդիսանում սույն համաձայնագրի ակցեպտի ամսաթիվը:

• Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում իր կնքման պահից և գործում է անժամկետ՝ մինչ դրա լուծման պահը:

• Մասնակցի նախաձեռնությամբ սույն համաձայնագիրը կարող է լուծվել ցանկացած պահի «Իմ անձնական էջ»-ի ապակտիվացման միջոցով:

• Կազմակերպչի նախաձեռնությամբ սույն համաձայնագիրը կարող է լուծվել ցանկացած պահի՝

• Մասնակցի կողմից սույն Օգտագործման պայմանների էական խախտման և/կամ մասնակցի պարտականությունների չպահպանման դեպքում՝ չվերադարձնելով վճարված մասնակցության վճարը:

• Կազմակերպչի մոտ մասնակցի՝ սույն Օգտագործման պայմանների խախտման վերաբերյալ հիմնավորված կասկածների առաջացման դեպքում՝ վերադարձնելով վճարված մասնակցության վճարը:

• ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

• Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում աճուրդների կազմակերպման համար:

• Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում լոտի այն թերությունների համար, որոնց մասին տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ, սակայն չի զգուշացրել աճուրդի մասնակիցներին:

• Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում մասնակցի համակարգչի և ծրագրային արտադրանքների գործառնությունների, մասնակցի ինտերնետ կապի համար:

• Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում ապրանքներ (ծառայություններ) արտադրողի հայտատարարած և իրական բնութագրերի անհամապատասխանատվության համար: Աճուրդի

հանված լոտի նկարագրության մեջ հրապարակվում են արտադրողների կողմից ապրանքների (ծառայությունների) մասին ներկայացրած տվյալները:

• Մասնակիցը պատասխանատվություն է կրում իր գրանցված տվյալների /ծածկանվան, ծածկագրի/ պահպանվածության համար: Բոլոր գործողությունները, որոնք կատարվում են երրորդ անձանց

կողմից՝ օգտագործելով մասնակցի գրանցած տվյալները, համարվում են կատարված մասնակցի կողմից:

• Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում մասնակցի կողմից սխալ լրացրած տեղեկությունների պատճառով ծագած խնդիրների համար

• Պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի /հրդեհ, տարերային

աղետ, ռազմական գործողություններ և այլն/ ազդեցության արդյունք: Բոլոր այն դեպքերում, որոնք նախատեսված չեն սույն կետում Կողմերը կրում են պատասխանատվություն ՀՀ գործող

օրենսդրության համաձայն:

ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

• Լոտի գնի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով կայքում հասանելի վճարման տարբերակներից որևէ մեկով կամ Լայվաուկցիոն ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարին փոխանցման

միջոցով: Աճուրդում հաղթած մասնակցին վճարման ժամկետի ընտրության հնարավորություն է տրվում, որը թույլ է տալիս վճարումը կատարել անմիջապես կամ 3 աշխատանքային օրվա

ընթացքում:

• Վճարումները կատարվում են ARCA, VISA, MasterCard, Idram, MobiDram վճարային համակարգերի միջոցով:

• Յուրաքանչյուր լոտի համար վճարման ենթակա ընդհանուր գումարը բաղկացած է լոտի գնման գնից, իսկ առաքման դեպքում նաև առաքման վճարից:

• Զամբյուղը կարող է պարունակել մեկից ավելի լոտեր, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է առանձին վճարման օբյեկտ:

 • Լոտը չի առաքվում այնքան ժամանակ, մինչև վճարումը չի կատարվում ամբողջությամբ: Խնդրում ենք լինել ուշադիր և ստուգել հաշվի մնացորդը նախքան վճարում կատարելը: • ՀՀ տարածքում

վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով։

• ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

LiveAuction-ն օգտագործում է երրորդ անձանց կողմից տրամադրվող վճարահաշվարկային ծառայություններ և ծրագրային ապահովում ու պատասխանատվություն չի կրում դրանց անընդհատ

մատչելիության համար: Օնլայն վճարումների ժամանակ բացվող վճարային համակարգերի էջում մուտքագրվող քարտային և անձնական տվյալները հասանելի չեն Լայվաուկցիոն ՍՊԸ-ին, ուստի և

չեն կարող պահպանվել մեր տվյալների բազայում: Նշված վճարումների ժամանակ օգտագործվում են ժամանակակից անվտանգության միջոցներ՝ երաշխավորելու համար Ձեր անձնական

տվյալների անվտանգությունը:

• ԱՌԱՔՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 Ստորև բերված կանոնները կարգավորում են www.liveauction.am կայքում ձեռք բերված ապրանքների և այլ առաքման ենթակա նմուշների առաքման կարգը:

• Ընդհանուր դրույթներ

• LiveAuction-ը մասնագիտացված փոստային ծառայությունների միջոցով իրականացնում է առաքում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս: • Յուրաքանչյուր

լոտի համար նշված է լինելու ցանկ, թե որ երկրներ կարող է առաքվել տվլալ լոտը: Ուստի ծանոթացեք այդ ցանկին նախքան մասնակցության վճար վճարելը: • Կախված առաքման հասցեից՝

առաքման գումարը և ժամկետները կարող են լինել տարբեր:

• Եթե աճուրդի արդյունքում լոտի գնման գինը լինի հավասար լոտի շուկայական գնին կամ գերազանցի այն, ապա ՀՀ-ում և ԼՂՀ-ում տվյալ լոտը կառաքվի ԱՆՎՃԱՐ: • Գնված լոտը առաքվում է միայն

Լայվաուկցիոն ՍՊԸ-ի հաշվին գումարը մուտքագրվելուց հետո:

• Ձեր գնած լոտը առաքվելու է Ձեր անձնական էջում լրացրած հասցեով, ուստի խնդրում ենք տրամադրել միայն ճշգրիտ և արժանահավատ տեղեկություն, այլապես LiveAuction-ը

պատասխանատվություն չի կրում այդ հիմքով առաջացած որևէ խնդրի դեպքում:

 • Եթե Դուք չեք ցանկանում, որպեսզի ապրանքն առաքվի, ապա վճարումը կատարելիս հանեք առաքումը հաստատող նշանը: Տվյալ դեպքում Դուք վճարում եք միայն լոտի գնման գինը և չեք վճարում

առաքման գումարը: Նման դեպքերում Դուք ստանում եք Ձեր գնած լոտը մեր գրասենյակից:

• Վեճերի լուծման կարգը

Սույն Պայմանագրով վեճերի ծագման դեպքում կողմերը գործադրում են բոլոր ջանքերը մինչդատական կարգով բանակցությունների միջոցով կարգավորել հարաբերությունները:

Բանակցությունների ժամանակ կողմերի միջև համաձայնության չգալու դեպքում, սույն Օգտագործման պայմաններից ծագած վեճը ենթակա է կարգավորման Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված կարգով:

• Եզրափակիչ դրույթներ

Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվել Կայքի Օգտագործման պայմաններով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն

Օգտագործման պայմանները կազմված են հայերեն և անգլերեն լեզուներով, որոնք ունեն հավասար իրավական ուժ: Հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակների միջև

հակասությունների դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:

Թարմացվել է 2015 թվականի նոյեմբերի 15-ին:

Թարմացվել է 2015 թվականի նոյեմբերի 15-ին: