դուք հեռացված եք համակարգից

Գաղտնիության քաղաքականություն

Ըստ գաղտնիության քաղաքականության LiveAuction կազմակերպությունը կարող է օգտագործել Կայքի միջոցով տրամադրվող անձնական տեղեկատվությունը: LiveAuction-ը ապահովում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում այն երրորդ կողմին: Մուտք գործելով Կայք՝ Դուք համաձայնվում եք գաղտնիության քաղաքականության պայմաններին: Եթե Դուք համաձայն չեք այդ պայմաններին, Դուք չեք կարող մուտք գործել կամ օգտագործել մեր Կայքը: Ընդունելով գաղտնիության քաղաքականությունը՝ Դուք թույլատրում եք օգտագործել կամ ըստ գաղտնիության քաղաքականության պայմանների բացահայտել Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը: Ըստ գաղտնիության քաղաքականության՝ Ձեր տրամադրած տեղեկատվությունը դառնում է կիրառելի մեզ համար, երբ Դուք արդեն գրանցված օգտատեր եք: Եթե Դուք ունեք հավելյալ հարցեր մեր գաղտնության քաղաքականության վերաբերյալ, կարող եք կապվել մեզ հետ info@liveauction.am էլ.հասցեով;

Տեղեկատվություն, որը մենք հավաքում ենք

Եթե Դուք ցանկանում եք օգտվել մեր ծառայություններից, անհրաժեշտ է, որպեսզի Դուք տրամադրեք կոնտակտային, բիլինգային և ինքնության մասին տեղեկատվություն, առաքման համար անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև այլ անձնական տվյալներ, որոնք նշված են Կայքում: Տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտություն չկա, եթե Դուք չեք ցանկանում օգտվել մեր կողմից մատուցվող ծառայություններից: Տեղեկացնում ենք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր ֆինանսական տեղեկատվությունը, այդ թվում, վարկային քարտի տվյալները՝ ստուգելու համար Ձեր անվան, հասցեի և այլ անձնական տեղեկությունների ճշգրտությունը, ինչպես նաև մեր ծառայությունների օգտագործման Ձեր հաշիվը: Տվյալ տեղեկատվությունը ավտոմատ կերպով կապված է Կայքում Ձեր գործունեության հետ: Մենք այն օգտագործում ենք ներքին հետազոտության համար, որը կատարվում է օգտատիրոջ հետաքրքրությունների, վարքագծի հիման վրա, որպեսզի ավելի լավ կարողանանք հասկանալ, պաշտպանել և ծառայություններ մատուցել Ձեզ և մյուս մասնակիցներին:

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվության օգտագործումը մեր կողմից

Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները Ձեզ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և աշխատանքի պարզեցման համար: Տրամադրվող տեղեկատվությունը անհրաժեշտ է նաև Ձեր նախասիրությունները հասկանալու և, ըստ դրանց, Ձեզ համապատասխան առաջարկներ ուղարկելու համար: Մենք նաև օգտագործում ենք Ձեր անձնական տեղեկությունը խնդրահարույց վեճերը լուծելու, սխալների, խարդախությունների և այլ հանցավոր գործողությունների ժամանակ Ձեզ պաշտպանելու համար, չափելու համար մեր ապրանքների և ծառայությունների նկատմամբ սպառողների հետաքրքրությունը, ինչպես նաև ընթացիկ և ոչ ընթացիկ առաջարկների և թարմացումների մասին տեղեկացնելու և մեր ծառայություններից օգտվելու Ձեր փորձը կատարելագործելու համար: Տրամադրելով Ձեր մասին տեղեկատվություն՝ Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական ցանկացած տեղեկություն: Այդպիսի տեղեկատվությունը կբարելավի մեր մարքեթինգային եւ գովազդային գործունեությունը: Մենք նաև պարտավորվում ենք բարելավել Կայքը, որպեսզի բավարարենք Ձեր պահանջները՝ ապահովելով Ձեզ բարեհաջող, արդյունավետ, անվտանգ և անհատական փորձառությամբ: Մենք նաև մեզ իրավունք ենք վերապահում օգտագործել Ձեր տեղեկությունը Ձեզ հետ կապ հաստատելու և տեղեկություն փոխանցելու համար, որը բխում է Ձեր իսկ հետաքրքրությունից, օրինակ՝ նպատակային գովազդները, ծանուցումները և հաղորդակցությունը, որոնք Ձեզ ուղարկվում են Ձեր գործողություններին համապատասխան: Այնուամենայնիվ, Դուք կարող եք կապվել մեզ հետ info@liveauction.am էլ.հասցեով, եթե ցանկանում եք դադարեցնել նման տեղեկատվության ստացումը:

Քուքիներ

Մենք կարող ենք օգտագործել քուքիներ` կառավարելու համար մեր հաճախորդների կողմից Կայքի օգտագործման տևողականությունը, ինչպես նաև հասկանալու համար հաճախորդների նախընտրությունները, լեզուների ընտրությունը և այլն: Քուքիները ինտերնետ բրաուզերի կողմից Ձեր համակարգիչ ներբեռնված և այնտեղ պահպանվող փոքր տեքստային ֆայլեր են: Քուքիների կողմից հավաքվող տեղեկատվությունը վերաբերում է Ձեր այցերի օրվան և ժամին, Ձեր օգտագործման պատմությանը (browsing history), Ձեր նախընտրություններին ու Ձեր անվանմանը (username): Քուքիները ստեղծված են, որպեսզի հեշտացնեն Կայքի որոշ հատկություններից օգտվելը և հիմնված են օգտագործման նախապատմության վրա: Սույն քաղաքականությունը տարածվում է միայն LiveAuction-ի կողմից օգտագործվող քուքիների վրա: Դուք հնարավորություն ունեք կա՛մ ընդունել, կա՛մ հրաժարվել ընդունելուց քուքիները Ձեր համակարգչի վրա, անկախ այն բանից՝ Դուք օգտագործում եք LiveAuction-ը, թե ոչ: Մասնավորապես, Դուք կարող եք կարգավորել Ձեր բրաուզերը քուքիներ չընդունելու նպատակով: Այդուհանդերձ, քուքիների օգտագործումը մերժելով՝ Դուք կարող եք սահմանափակել Կայքի որոշ գործառույթներից օգտվելու Ձեր հնարավորությունը:

Ձեր տեղեկատվության բացահայտումը

Մենք օգտագործում ենք Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը, որպեսզի ապահովենք Ձեր մուտքը մեր Կայք, մենք նաև օգտագործում ենք այն Ձեզ հետ կապվելու, ինչպես նաև մեր ծառայությունների և առաջարկների մասին տեղեկացնելու համար: Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է, որպեսզի բարելավենք և անհատականացնենք մեր Կայքը, այն դարձնենք ավելի հեշտ, ավելի ապահով, և ավելի արագ օգտագործման համար: Չսահմանափակելով վերը նշվածը՝ հնարավոր է նաև Ձեր բոլոր անձնական հաղորդակցությունների և այլ անձնական տեղեկությունների բացահայտումը՝ ելնելով գործող կարգավորիչ միջավայրից: Օրինակ՝ մենք կարող ենք պարտավորվել որոշ հանգամանքների ներքո օրենքով սահմանված կարգով բացահայտել Ձեր անձնական տեղեկությունները պետական մարմիններին կամ երրորդ անձանց: Ապօրինի միջամտությունների միջոցով կարող են չարաշահվել Կայքից հավաքված Ձեր անձնական տեղեկությունները, ուստի մենք չենք խոստանում, որ Ձեր անձնական տեղեկությունները կամ մասնավոր հաղորդակցությունը միշտ կմնան ամբողջությամբ մասնավոր՝ չնայած մենք օգտագործում ենք արդյունաբերական և տեխնոլոգիական ստանդարտ հմտություններ՝ ապահովելու համար Ձեր տեղեկատվության գաղտնիությունը։

Հղումներ

liveauction.am կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր: Մենք չենք տալիս ոչ մի երաշխիք այլ կայքերի վերաբերյալ, ուր Դուք կարող եք մուտք գործել մեր Կայքից: Մեր Կայքում հղումների առկայությունը դեպի այլ կայքեր չի նշանակում, որ մենք պատասխանատու ենք բովանդակության և օգտագործման համար, կամ կարող ենք կրել որևէ այլ պատասխանատվություն այդ կայքերի հետ կապված:

Անվտանգություն

Չարտոնացված մուտքերը կանխելու, տվյալների ճշգրտությունը պահպանելու և համապատասխան տեղեկության օգտագործումը ապահովելու համար մենք օգտագործում ենք ժամանակակից առաջատար տեխնոլոգիաներ, վարչական հմտություններ և ընթացակարգեր, որոնք պաշտպանում և հսկում են Ձեր տեղեկությունները:

Ծանուցում

Մենք կարող ենք երբեմն փոփոխել գաղտնիության քաղաքականությունը, որպեսզի կարողանանք ավելի լավ ապահովել Ձեր տեղեկավության պահպանումը և բարձրացնել մեր օգտակարությունը: Գաղտնիության քաղաքականության վերանայման դեպքում՝ այն ուժի մեջ կմտնի կայքում տեղադրվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:

Թարմացվել է 2015 թվականի նոյեմբերի 15-ին: