Вы удалены из системы

Ինչ է SMART աճուրդը?


SMART աճուրդը այն աճուրդն է, որի կայացման համար անհրաժեշտ է, որ աճուրդում տվյալ լոտի գնման գինը հավասար կամ մեծ լինի վաճառողի կողմից նախապես սահմանված գնից՝ Ռեզերվային գնից


    Ինչ է Ռեզերվային գինը?

Ռեզերվային գինը թաքնված նվազագույն գին է` ըստ էության  ամենացածր գինը, որով  վաճառողը պատրաստ է վաճառել ապրանքը: Երբ աճուրդն ավարտվում է
  առանց հանդիպելու ռեզերվային գնին, ապա վաճառողը պարտավոր չէ  վաճառել ապրանքը:

Մասնակիցներին չի երևում ռեզերվային գինը: Ռեզերվային գնով աճուրդում գնային հայտ ներկայացնելիս  պետք է ուշադրություն դարձնել գնային հայտի 
կողքին նշվող ցուցանակին, որը ցույց է տալիս, թե արդյոք Ձեր հայտը հասել է ռեզերվային գնին, թե ոչ:

Ռեզերվային գնին հասնելուն պես Reserve Not Met ցուցանակը կհանվի և կդառնա Reserve Met

Եթե ոչ մի առաջարկվող գին չի հանդիպում վաճառողի նշած ռեզերվային գնին (Reserve Not Met), ապա վաճառողը կարող է ընտրել այլընտանքային տարբերակ, այլ կերպ ասած՝ ԵՐԿՐՈՐԴ ՇԱՆՍ, և հնարավորություն տալ մասնակցին գնել այդ ապրանքը, ռեզերվային գնից մի փոքր ցածր գնով:

 

Ի՞նչ է ԵՐԿՐՈՐԴ ՇԱՆՍԸ

Երբ աճուրդը ավարտվում է Ռեզերվային գնից առավելագույնը 10% ցածր գնով, ապա ապրանքի վաճառքը կարող է իրականացվել միայն վաճառողի ցանկությամբ, այսինքն՝ եթե վաճառողը ամեն դեպքում որոշում է վաճառել ապրանքը, ապա նա 24 ժամվա ընթացքում կարող է ամենաբարձր գին առաջարկած մասնակցին վաճառել այդ ապրանքը, հակառակ դեպքում աճուրդը համարվում է Չկայացած:

 

Օրինակներ՝


ա. Օրինակ` Վաճառողը նշում է ապրանքի մեկնայրկային գինը 100 միավոր և ռեզերվային գինը 1000 միավոր: Ա մասնակիցը ներկայացնում է հայտ և ընթացիկ աճուրդի գինը ներկա պահին դառնում է 150 միավոր, բայց այն չի հանդիպում ռեզերվային գնին, քանզի վերոնշյալը 1000 է: Եթե էլ ոչ ոք հայտ չներկայացնի, Ա մասնակիցը չի հաղթի տվյալ ապրանքը:

բ. Օրինակ՝ Բ մասնակիցը ներկայացնում է հայտ և գինը ներկա պահին հավասար է կամ գերազանցում է 1000-ից (ռեզերվային գնից) և սա նշանակում է, որ Բ մասնակցի առաջարկված գինը հանդիպել է ռեզերվային գնին: Եթե այլ մասնակիցներ հայտ չեն ներկայացնում և ավելի բարձր գին չի առաջարկվում, ապա Բ մասնակիցը համարվում է հաղթող:

գ. Օրինակ՝ Գ մանակիցը ներկայացրել է հայտ, որը ցածր է ռեզերվային գնից՝ 1000 միավորից: Ենթադրենք Գ մասնակիցը ներկայացրել է 940 միավորանոց հայտը, ինչը, ըստ վերոնշյալ տվյալնների, նշանակում է, որ դեռ չի հանդիպել ռեզերվային գնին: Սակայն այս դեպքում, երբ գնորդի ներկայացրած հայտի ու ռեզերվային գնի տարբերությունը տատնվում է առավելագույնը 10%-ի շրջանակում, գնորդը հնարավորություն է ունենում ստանալ Երկրորդ Շանսի հնարավորություն: Վաճառողն ինքն է որոշում վաճառել տվյալ ապրանքը այդ գնով, թե ոչ: Եթե չի վաճառում, աճուրդը համարվում է Չկայացած:

 

SMART աճուրդին մասնակցելու պայմանները որպես գնորդ

 

·         Մասնակիցը վճարում է մեկանգամյա անդամավճար, ինչը թույլ է տալիս հետագա բոլոր SMART աճուրդներին մասնակցել ԱՆՎՃԱՐ

·         Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, որի գնային հայտը հավասար է կամ գերազանցում է լոտի ռեզերվային գինը, աճուրդի ժամանակի լրանալուն պես, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: 

SMART աճուրդը համարվում է կայացած.

·         երբ աճուրդի գնման գինը հավասար է կամ գերազանցել է ռեզերվային գինը