CLASSIC աճուրդը ունի ՑԱԾՐ մեկնարկային գին, որին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել մասնակցության վճարը:
Մասնակցության վճարըթույլ է տալիս աճուրդի ընթացքում կատարել անսահմանափակ քանակությամբ ԱՆՎՃԱՐ գնային հայտեր:
CLASSIC աճուրդում վաճառված ապրանքներն ավարտվել են շուկայականիցմիջինում 47% ցածր գնով:
Դուք ուզում եք մասնակցել այս աճուրդին։ Շարունակե՞լ
Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Օգտագործման պայմանները: Օգտագործելով տվյալ ինտերնետային կայքը, Դուք հաստատում եք, որ ընդունել եք,
հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ պայմանների հետ: Եթե Դուք համաձայն չեք Օգտագործման պայմաններին, ապա չեք կարող օգտագործել
www.liveauction.am կայքը:
• Կայքի օգտագործում
Դուք չեք կարող օգտագործել տվյալ կայքը որևէ անօրինական կամ տվյալ Օգտագործման պայմաններին հակասող ձևով:
• Պատշաճ օգտագործում
Սույնով Դուք երաշխավորում եք, որ որևէ ձևով չեք առաջացնի ոչ մի դժվարություն և անհարմարություն ո´չ LiveAuction-ի, ո´չ էլ տվյալ կայքից օգտվողների
համար և դիտավորյալ թույլ չեք տա ուրիշներին գործել վերը շարադրված ձևով: Դուք նաև երաշխավորում եք չօգտվել տվյալ կայքից կամ LiveAuction-ի
ծառայություններից` փոխանցելու և տեղադրելու անօրինական, ինպես նաև զրպարտիչ, վիրավորական կամ անպարկեշտ և սպառնացող նյութեր, ինչպես նաև
նյութեր, որոնք մեր կարծիքով կարող են առաջացնել Լայվաուկցիոն ՍՊԸ-ի կամ այլ անձանց համար դժվարություն և անհարմարություն:
• Ապրանքային նշաններ
LiveAuction ապրանքային նշանը, մեր ֆիրմային անվանումը, որոնք նշված են սույն կայքում, Լայվաուկցիոն ՍՊ ընկերության սեփականությունն են և
պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համապատասխան միջազգային պայմանագրերով:
• Գրանցում և անվտանգություն
Մեր ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենալու համար Դուք պետք է գրանցվեք և LiveAuction-ին տրամադրեք ամբողջական ու ճշգրիտ
տեղեկատվություն: Գրանցման ժամանակ ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն չտրամադրելը կհանգեցնի ծառայությունների մատուցման
դադարեցմանը:
Օգտագործման պայմաններում «Մենք» կամ «Մեր» տերմինների ներքո հասկացվում է LiveAuction-ը, իսկ «Դուք» և «Ձեր» հասկացության
ներքո` սույն կայքի օգտագործողները: Օգտագործելով www.liveauction.am կայքը` Դուք համաձայնվում եք ստորև նշված Օգտագործման պայմանների հետ,
ինչը իրենից ներկայացնում է LiveAuction ընկերության և օգտագործողի միջև համաձայնություն և ունի պարտադիր իրավական ուժ: Գրանցվելով տվյալ
կայքում և օգտագործելով այն` Դուք հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք Օգտագործման պայմանները և համաձայն եք հետևել դրանց:
• Մեր կայքի օգտագործումը երեխաների կողմից
Մինչև 18 տարեկան անձանց չի թույլատրվում օգտագործել այս կայքը առանց վերահսկման: Խնդրում ենք, որ երեխաները չներկայացնեն որևէ անձնական տեղեկություն: Եթե Ձեր 18 տարեկանը
չի լրացել, Դուք կարող եք օգտագործել այս կայքը միայն ծնողների կամ խնամակալների հսկողության ներքո:
• Գաղտնիություն եվ անձնական տվյալների պաշտպանություն
Անձնական տեղեկատվության հավաքման և օգտագործման պայմաններին կարող եք ծանոթանալ Գաղտնիության քաղաքականություն բաժնում:
• Կայքում օգտագործվող հիմնական հասկացությունները
www.liveauction.am կայքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
• Աճուրդ` www.liveauction.am կայքի (այսուհետև` Կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել
բարձր գին: • Աճուրդի կազմակերպիչ կամ Կազմակերպիչ՝ Լայվաուկցիոն ՍՊԸ: • Ընթացիկ աճուրդներ՝ իրական ժամանակում ընթացող աճուրդներ: • Ապասվող աճուրդներ՝ աճուրդներ, որոնք դեռ չեն սկսվել: • Աճուրդի մասնակիցներ կամ մասնակիցներ` աճուրդին մասնակցելու համար մասնակցության վճար կամ անդամավճար վճարած անձինք: • Մասնակցության վճար/Անդամավճար՝ աճուրդին մասնակցելու համար աճուրդի կազմակերպչի կողմից սահմանված գումար: • Լոտ` աճուրդով վաճառվող ապրանք կամ ծառայություն, որն ունի անհատական համար, մեկնարկային գին, համապատասխան նկարագրություն և այլ տվյալներ: • Մեկնարկային գին` լոտի վաճառքի համար նախատեսված գին, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին: • Շուկայական գին՝ փաստացի գին, որով իրականացվում է ապրանքի կամ ծառայության աոքը և վաճառքը շուկայում: • Հայտի ներկայացում` աճուրդի ընթացքում մասնակցի կողմից կատարված գնային առաջարկ, որի չափը չի կարող պակաս (ավելի) լինել աճուրդի կազմակերպչի կողմից նախապես սահմանված
քայլի նվազագույն (առավելագույն) արժեքից:
(առավելագույն) արժեքից: • Քայլի նվազագույն (առավելագույն) արժեք՝ գնային առաջարկ, որի չափը նախապես սահմանվում է աճուրդի կազմակերպչի կողմից: • Գնման գին՝ աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի ներկայացրած վերջին ամենաբարձր հայտ: •Կրկնաճուրդ՝ աճուրդ, որը կազմակերպվում է նորից աճուրդի չկայացած հայտարարվելու պատճառով: •Ռեզերվային գին` Վաճառողի կողմից նախապես սահմանված գին, որը տեսանելի չէ մասնակիցներին •Reserve Not Met` Աճուրդի այն վիճակն է, որի ժամանակ մասնակցի կողմից ներկայացված հայտը ցածր է ռեզերվային գնից •Reserve Met` Աճուրդի այն վիճակն է, որի ժամանակ մասնակցի կողմից ներկայացված հայտը հավասար է կամ գերազանցում է ռեզերվային գինը •Երկրորդ Շանս` Վաճառողի կողմից ապրանքի վաճառքի համաձայնություն, եթե աճուրդը ավարտվել է ռեզերվային գնից առավելագույնը 10% ցածր գնով: •SMART Անդամավճար՝ մեկամգամյա վճարվող գումար, որը թույլ է տալիս մասնակցին անսահմանափակ քանակությամբ անվճար մասնակցել բոլոր SMART աճուրդներին • Ակցեպտ՝ մասնակցի կողմից սույն Օգտագործման պայմանների լրիվ և անվերապահ ընդունում, որը կատարվում է www.liveauction.am կայքի միջոցով Կայքում գրանցվելու ժամանակ:
• ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
• Աճուրդի անցկացման որոշակի ձևը, ինչպես նաև այլ պայմանները սահմանվում են սույն Օգտագործման պայմաններով: • Աճուրդը անցկացվում է լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ: • Աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած ապրանք կամ ծառայություն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: • Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կատարվում է www.liveauction.am կայքի միջոցով: • Յուրաքանչյուր աճուրդ սկսում և ավարտվում է իր հրապարակային ծանուցման մեջ նշված օրը և ժամին: • Եթե աճուրդի վերջին 3 (երեք) րոպեների ընթացքում որևէ մասնակցի կողմից ներկայացվում է հայտ, ապա մինչև աճուրդի ավարտը մնացած ժամանակը դառնում է 3 րոպե: • Աճուրդները կարող են ունենալ տարբեր տևողություններ, ուստի յուրաքանչյուր աճուրդ ուղեկցվում է հետհաշվարկ կատարող ժամացույցով: • Աճուրդի հաղթող է համարվում աճուրդի համար սահմանված ժամանակի ավարտին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը:
•Ի՞նչ է SMART աճուրդը
SMART աճուրդը այն աճուրդն է, որի կայացման համար անհրաժեշտ է, որ աճուրդում տվյալ լոտի գնման գինը հավասար կամ մեծ լինի վաճառողի կողմից նախապես սահմանված գնից՝
Ռեզերվային գնից
•Ի՞նչ է Ռեզերվային գինը
Ռեզերվային գինը թաքնված նվազագույն գին է` ըստ էության ամենացածր գինը, որով վաճառողը պատրաստ է վաճառել ապրանքը: Երբ աճուրդն ավարտվում է առանց հանդիպելու ռեզերվային
գնին, ապա վաճառողը պարտավոր չէ վաճառել ապրանքը:
Մասնակիցներին չի երևում ռեզերվային գինը: Ռեզերվային գնով աճուրդում գնային հայտ ներկայացնելիս պետք է ուշադրություն
դարձնել գնային հայտի կողքին նշվող ցուցանակին, որը ցույց է տալիս, թե արդյոք Ձեր հայտը հասել է ռեզերվային գնին, թե ոչ:
Ռեզերվային գնին հասնելուն պես Reserve Not Met ցուցանակը
կհանվի և կդառնա Reserve Met
Եթե ոչ մի առաջարկվող գին չի հանդիպում վաճառողի նշած ռեզերվային գնին (Reserve not met), ապա վաճառողը կարող է ընտրել այլընտանքային տարբերակ,
այլ կերպ ասած՝ Երկրորդ Շանս, և հնարավորություն տալ մասնակցին գնել այդ ապրանքը, ռեզերվային գնից մի փոքր ցածր գնով:
•Ի՞նչ է ԵՐԿՐՈՐԴ ՇԱՆՍԸ
Երբ աճուրդը ավարտվում է Ռեզերվային գնից առավելագույնը 10% ցածր գնով, ապա ապրանքի վաճառքը կարող է իրականացվել միայն վաճառողի ցանկությամբ, այսինքն՝ եթե վաճառողը ամեն
դեպքում որոշում է վաճառել ապրանքը, ապա նա 24 ժամվա ընթացքում կարող է ամենաբարձր գին առաջարկած մասնակցին վաճառել այդ ապրանքը, հակառակ դեպքում աճուրդը համարվում է
Չկայացած:
Օրինակներ՝
ա. Օրինակ՝ Վաճառողը նշում է ապրանքի մեկնայրկային գինը 100 միավոր և ռեզերվային գինը 1000 միավոր: Ա մասնակիցը ներկայացնում է հայտ և ընթացիկ աճուրդի գինը ներկա պահին
դառնում է 150 միավոր, բայց այն չի հանդիպում ռեզերվային գնին, քանզի վերոնշյալը 1000 է: Եթե էլ ոչ ոք հայտ չներկայացնի, Ա մասնակիցը չի հաղթի տվյալ ապրանքը:
բ. Օրինակ՝ Բ մասնակիցը ներկայացնում է հայտ և գինը ներկա պահին հավասար է կամ գերազանցում է 1000-ից (ռեզերվային գնից) և սա նշանակում է, որ Բ մասնակցի առաջարկված գինը
հանդիպել է ռեզերվային գնին: Եթե այլ մասնակիցներ հայտ չեն ներկայացնում և ավելի բարձր գին չի առաջարկվում, ապա Բ մասնակիցը համարվում է հաղթող:
գ. Օրինակ՝ Գ մանակիցը ներկայացրել է հայտ, որը ցածր է ռեզերվային գնից՝ 1000 միավորից: Ենթադրենք Գ մասնակիցը ներկայացրել է 940 միավորանոց հայտը, ինչը, ըստ վերոնշյալ
տվյալնների, նշանակում է, որ դեռ չի հանդիպել ռեզերվային գնին: Սակայն այս դեպքում, երբ գնորդի ներկայացրած հայտի ու ռեզերվային գնի տարբերությունը տատնվում է առավելագույնը
10%-ի շրջանակում, գնորդը հնարավորություն է ունենում ստանալ Երկրորդ Շանսի հնարավորություն: Վաճառողն ինքն է որոշում վաճառել տվյալ ապրանքը այդ գնով, թե ոչ: Եթե չի վաճառում,
աճուրդը համարվում է Չկայացած:
• Աճուրդի մասնակիցները
Կազմակերպիչը, օգտագործելով www.liveauction.am կայքը կազմակերպում է աճուրդներ, որոնց կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ, ով կատարել է Կայքի
Օգտագործման պայմանների ակցպետը: Աճուրդի մասնակից չեն կարող լինել այն անձինք, ովքեր աճուրդի վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք
• Աճուրդին մասնակցելու պայմանները
•Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձը գրանցվում է Կայքում՝ համաձայնվելով Օգտագործման պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը:
• Գրանցվելուց անմիջապես հետո մասնակիցը համակարգի կողմից ստանում է նույնականացնող համար:
• Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը համապատասխան դաշտերում լրացնում է իր անձնական տվյալները (աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա
չեն) և վճարում է աճուրդի մասնակցության վճարը/անդամավճարը:
• Վճարումը կատարելուց հետո մասնակիցը ստանում է իր վճարումը հաստատող հաղորդագրություն և աճուրդի սկսելու պահից կարող է ներկայացնել հայտեր՝ բարձրացնելով լոտի մեկնարկային
գինը:
• Ցանկացած մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդի համար սահմանված ժամանակի ավարտը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի այլ մասնակցի կողմից ներկայացրած
գնային հայտը՝ քայլի նվազագույն արժեքի չափով:
• Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդի համար սահմանված ժամանակի լրանալուն պես, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
• Տվյալ աճուրդը համարվում է ավարտված, երբ աճուրդի հաղթողը վճարում է լոտի գնման գինը, իսկ առաքման դեպքում նաև առաքման վճարը:
• Աճուրդին մասնակցելու համար մասնակցի կողմից վճարված մասնակցության վճարը չի վերադարձվում և չի հաշվանցվում՝ անկախ նրանից տվյալ մասնակիցը հաղթել է աճուրդում, թե ոչ:
• Աճուրդում հաղթելուց հետո մասնակիցը պարտավորվում է վճարել լոտի գնման գինը, իսկ առաքման դեպքում նաև առաքման վճարը: Մասնակցին վճարման ժամկետի ընտրության
հնարավորություն է տրվում, որը թույլ է տալիս վճարումը կատարել անմիջապես կամ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
•Աճուրդում հաղթելու դեպքում լոտի գինը և առաքման վճարը (եթե այդպիսին կա) սահմանված ժամկետում չվճարելու դեպքում մասնակիցը պարտավոր է վճարել տուգանք՝ լոտի գնման գնի 25%-ի
չափով, հակառակ դեպքում վերը նշված տուգանքի գումարը կբռնագանձվի դատական կարգով: Կազմակերպիչը նաև իրավունք ունի տվյալ մասնակցին հեռացնել համակարգից և թույլ չտալ
մասնակցել հետագա աճուրդներին:
• Աճուրդում հաղթած մասնակիցը լոտի գնման գինը, իսկ առաքման դեպքում նաև առաքման վճարը պարտավորվում է ամբողջությամբ վճարել ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:
•SMART աճուրդին մասնակցելու պայմանները որպես գնորդ
Մասնակիցը վճարում է մեկանգամյա անդամավճար, ինչը թույլ է տալիս հետագա բոլոր SMART աճուրդներին մասնակցել ԱՆՎՃԱՐ
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած
մասնակիցը, որի գնային հայտը հավասար է կամ գերազանցում է լոտի ռեզերվային գինը, աճուրդի ժամանակի լրանալուն պես, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
• Աճուրդի արդյունքները
Ավարտված աճուրդների արդյունքները նշվում են «Ավարտված աճուրդներ» բաժնում, որտեղ երևում են
• Աճուրդի կայացման ամսաթիվը
• Լոտի անվանումը
• Լոտի գնման գինը և այլ տվյալներ
Աճուրդի ավարտից հետո տվյալ լոտը երևում է հաղթած մասնակցի «Հաղթած աճուրդներ» ենթաբաժնում:
• SMART աճուրդը համարվում է կայացած.
•Երբ աճուրդի գնման գինը հավասար է կամ գերազանցել է ռեզերվային գինը
•Երբ աճուրդի հաղթողը վճարում է լոտի ռեզերվային գնին հավասար և գերազանցող գնման գինը, առաքման դեպքում նաև առաքման վճարը:
• Աճուրդից հրաժարվելը
Եթե աճուրդը չի սկսվում Կազմակերպչի կողմից ստանձնած պարտականությունների չկատարման արդյունքում, ապա մասնակիցների վճարած մասնակցության վճարը
ենթակա է վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում կամ մասնակցի ցանկությամբ տվյալ գումարը կարող է օգտագործվել որպես այլ աճուրդի մասնակցության վճար:
• Աճուրդը չկայացած համարելը
Աճուրդը համարվում է չկայացած, եթե`
• Աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել,
• Աճուրդին մասնակցում է միայն մեկ անձ,
• Աճուրդի ընթացքում հայտ է ներկայացրել միայն մեկ մասնակից
• աճուրդում հաղթած մասնակիցը սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը և առաքման վճարը:
Տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը հայտարարվում է չկայացած՝ վերը նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:
Աճուրդի կազմակերպիչը աճուրդը չկայացած հայտարարվելու պահից
երեք աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպում է կրկնաճուրդ, որի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը, կարող են փոփոխվել:
Եթե աճուրդը հայտարարվում է չկայացած
աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու պատճառով, ապա մասնակիցների կողմից վճարված մասնակցության վճարները չեն վերադարձվում:
Եթե աճուրդը
հայտարարվում է չկայացած աճուրդում հաղթած մասնակցի կողմից սահմանված ժամկետում լոտի գնման գինը և առաքման վճարը չվճարելու պատճառով, ապա տվյալ մասնակցը հեռացվում է
համակարգից, իսկ աճուրդի մյուս մասնակիցները կարող են մասնակցել կրկնաճուրդին առանց մասնակցության վճար վճարելու:
Յուրաքանչյուր կրկնաճուրդ կազմակերպվում եւ անցկացվում է
սույն Օգտագործման պայմաններով սահմանված ընդհանուր կարգով:
ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Կազմակերպիչը պարտավոր է՝
• Աճուրդին ներկայացնել ապրանքներ և ծառայություններ, որոնք լիովին համապատասխանում են www.liveauction.am կայքում տրված նկարագրությանը:
• Աճուրդներին մասնակցելու համար մասնակցին տրամադրել մուտք համակարգի ինտերֆեյս, անձնական էջ՝ խմբագրելու հնարավորությամբ:
• Աճուրդի ավարտի դեպքում անհապաղ միանշանակ որոշել աճուրդի հաղթողին:
• Աճուրդի ավարտից հետո կապ հաստատել հաղթողի հետ, և նրա հետ համաձայնեցնել բոլոր հարցերը՝ կապված վճարման, ինչպես նաև կարճ ժամկետներում լոտը նրան փոխանցելու մասին:
• Մասնակցին տրամադրել խորհրդատվություն աճուրդի անցկացման և ապրանքների առաքման վերաբերյալ:
• Ցանկացած պահի համակարգում կատարել փոփոխություններ աճուրդների անցկացումն ապահովելու համար:
• Հաղթողի կամ այլ մասնակցի կողմից էական խախտման կամ կողմնակի միջամտության /հաքերային հարձակման/ դեպքում վերանայել կամ անվավեր համարել աճուրդների արդյունքները՝
կազմակերպելով կրկնաճուրդ:
• Էական տեխնիկական խնդիրների հայտնաբերման դեպքում կազմակերպել կրկնաճուրդ:
• Օգտագործման պայմանների և մասնավորապես մասնակցի պարտավորությունների խախտման դեպքում որակազրկել մասնակցին ժամանակավոր կամ մշտական հիմքով՝ արգելելով մուտքը
դեպի Կայք: Ընդ որում, Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում անվավեր համարել կամ վերանայել աճուրդների արդյունքները, որոնցում այդ մասնակիցը հաղթող է ճանաչվել:
• Ոչ ստույգ տվյալների հայտնաբերման դեպքում արգելափակել մասնակցի մասնակցությունը աճուրդներին:
• Սույն Օգտագործման պայմաններում կատարել փոփոխություններ՝ հրապարակելով բոլոր փոփոխությունները Կազմակերպչի www.liveauction.am կայքում, ինչը համարվում է պատշաճ ծանուցում:
• Մասնակցի հետ Կազմակերպիչը կապ հաստատելու կամ տեղեկատվության բնույթի հաղորդագրություն ուղարկելու համար կարող է օգտագործել մասնակցի կողմից ներկայացրած
կոնտակտային տվյալները:
• Մասնակիցը պարտավոր է՝
• Աճուրդին մասնակցելու համար օգտագործել միայն այն մեխանիզմները, որոնք տրամադրված են Կազմակերպչի կողմից:
• Գրանցման ժամանակ ճշգրիտ նշել իրենից պահանջվող բոլոր տվյալները (ազգանունը, անունը, բջջային հեռախոսահամարը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն):
• Աճուրդին մասնակցելու ժամանակ պահպանել կանոնները, որոնք Կազմակերպիչը նշել է Օգտագործման պայմաններում:
• Վճարել հաղթած լոտի գնման գինը և առաքման վճարը՝ Օգտագործման պայմաններում նշված ժամանակահատվծում:
• Չխոչընդոտել աճուրդի անցկացմանը:
• Ենթարկվել սահմանված կանոններին:
• Մասնակիցն իրավունք ունի՝
• Անվճար գրանցվել Կայքում և մասնակցել Կազմակերպչի կողմից անցկացվող աճուրդներին: Հաղթանակների քանակը մեկ մասնակցի կողմից անսահմանափակ է:
• Ներկայացնել հայտեր աճուրդի անցկացման ցանկացած պահին:
• Անսահմանափակ քանակով ներկայացնել հայտեր մեկ աճուրդի շրջանակներում:
• Կազմակերպչին ուղարկել անձնական հաղորդագրություններ:
• Տեղեկանալ բոլոր ավարտված աճուրդների մասին:
• Կազմակերպչից ստանալ խորհրդատվություն աճուրդների անցկացման, ապրանքների առաքման վերաբերյալ:
• Վճարելուց հետո ստանալ հաղթած լոտը:
• ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ և ԴՐԱ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
• Սույն համաձայնագրի կնքման ամսաթիվ է հանդիսանում սույն համաձայնագրի ակցեպտի ամսաթիվը:
• Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում իր կնքման պահից և գործում է անժամկետ՝ մինչ դրա լուծման պահը:
• Մասնակցի նախաձեռնությամբ սույն համաձայնագիրը կարող է լուծվել ցանկացած պահի «Իմ անձնական էջ»-ի ապակտիվացման միջոցով:
• Կազմակերպչի նախաձեռնությամբ սույն համաձայնագիրը կարող է լուծվել ցանկացած պահի՝
• Մասնակցի կողմից սույն Օգտագործման պայմանների էական խախտման և/կամ մասնակցի պարտականությունների չպահպանման դեպքում՝ չվերադարձնելով վճարված մասնակցության վճարը:
• Կազմակերպչի մոտ մասնակցի՝ սույն Օգտագործման պայմանների խախտման վերաբերյալ հիմնավորված կասկածների առաջացման դեպքում՝ վերադարձնելով վճարված մասնակցության վճարը:
• ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
• Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում աճուրդների կազմակերպման համար:
• Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում լոտի այն թերությունների համար, որոնց մասին տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ, սակայն չի զգուշացրել աճուրդի մասնակիցներին:
• Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում մասնակցի համակարգչի և ծրագրային արտադրանքների գործառնությունների, մասնակցի ինտերնետ կապի համար:
• Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում ապրանքներ (ծառայություններ) արտադրողի հայտատարարած և իրական բնութագրերի անհամապատասխանատվության համար: Աճուրդի
հանված լոտի նկարագրության մեջ հրապարակվում են արտադրողների կողմից ապրանքների (ծառայությունների) մասին ներկայացրած տվյալները:
• Մասնակիցը պատասխանատվություն է կրում իր գրանցված տվյալների /ծածկանվան, ծածկագրի/ պահպանվածության համար: Բոլոր գործողությունները, որոնք կատարվում են երրորդ անձանց
կողմից՝ օգտագործելով մասնակցի գրանցած տվյալները, համարվում են կատարված մասնակցի կողմից:
• Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում մասնակցի կողմից սխալ լրացրած տեղեկությունների պատճառով ծագած խնդիրների համար
• Պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի /հրդեհ, տարերային
աղետ, ռազմական գործողություններ և այլն/ ազդեցության արդյունք:
Բոլոր այն դեպքերում, որոնք նախատեսված չեն սույն կետում Կողմերը կրում են պատասխանատվություն ՀՀ գործող
օրենսդրության համաձայն:
•ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
• Լոտի գնի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով կայքում հասանելի վճարման տարբերակներից որևէ մեկով կամ Լայվաուկցիոն ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարին փոխանցման
միջոցով: Աճուրդում հաղթած մասնակցին վճարման ժամկետի ընտրության հնարավորություն է տրվում, որը թույլ է տալիս վճարումը կատարել անմիջապես կամ 3 աշխատանքային օրվա
ընթացքում:
• Վճարումները կատարվում են ARCA, VISA, MasterCard, Idram, MobiDram վճարային համակարգերի միջոցով:
• Յուրաքանչյուր լոտի համար վճարման ենթակա ընդհանուր գումարը բաղկացած է լոտի գնման գնից, իսկ առաքման դեպքում նաև առաքման վճարից:
• Զամբյուղը կարող է պարունակել մեկից ավելի լոտեր, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է առանձին վճարման օբյեկտ:
• Լոտը չի առաքվում այնքան ժամանակ, մինչև վճարումը չի կատարվում ամբողջությամբ: Խնդրում ենք լինել ուշադիր և ստուգել հաշվի մնացորդը նախքան վճարում կատարելը:
• ՀՀ տարածքում
վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով։
• ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
LiveAuction-ն օգտագործում է երրորդ անձանց կողմից տրամադրվող վճարահաշվարկային ծառայություններ և ծրագրային ապահովում ու պատասխանատվություն չի կրում դրանց անընդհատ
մատչելիության համար:
Օնլայն վճարումների ժամանակ բացվող վճարային համակարգերի էջում մուտքագրվող քարտային և անձնական տվյալները հասանելի չեն Լայվաուկցիոն ՍՊԸ-ին, ուստի և
չեն կարող պահպանվել մեր տվյալների բազայում: Նշված վճարումների ժամանակ օգտագործվում են ժամանակակից անվտանգության միջոցներ՝ երաշխավորելու համար Ձեր անձնական
տվյալների անվտանգությունը:
• ԱՌԱՔՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Ստորև բերված կանոնները կարգավորում են www.liveauction.am կայքում ձեռք բերված ապրանքների և այլ առաքման ենթակա նմուշների առաքման կարգը:
• Ընդհանուր դրույթներ
• LiveAuction-ը մասնագիտացված փոստային ծառայությունների միջոցով իրականացնում է առաքում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս:
• Յուրաքանչյուր
լոտի համար նշված է լինելու ցանկ, թե որ երկրներ կարող է առաքվել տվլալ լոտը: Ուստի ծանոթացեք այդ ցանկին նախքան մասնակցության վճար վճարելը:
• Կախված առաքման հասցեից՝
առաքման գումարը և ժամկետները կարող են լինել տարբեր:
• Եթե աճուրդի արդյունքում լոտի գնման գինը լինի հավասար լոտի շուկայական գնին կամ գերազանցի այն, ապա ՀՀ-ում և ԼՂՀ-ում տվյալ լոտը կառաքվի ԱՆՎՃԱՐ:
• Գնված լոտը առաքվում է միայն
• Ձեր գնած լոտը առաքվելու է Ձեր անձնական էջում լրացրած հասցեով, ուստի խնդրում ենք տրամադրել միայն ճշգրիտ և արժանահավատ տեղեկություն, այլապես LiveAuction-ը
պատասխանատվություն չի կրում այդ հիմքով առաջացած որևէ խնդրի դեպքում:
• Եթե Դուք չեք ցանկանում, որպեսզի ապրանքն առաքվի, ապա վճարումը կատարելիս հանեք առաքումը հաստատող նշանը: Տվյալ դեպքում Դուք վճարում եք միայն լոտի գնման գինը և չեք վճարում
առաքման գումարը: Նման դեպքերում Դուք ստանում եք Ձեր գնած լոտը մեր գրասենյակից:
• Վեճերի լուծման կարգը
Սույն Պայմանագրով վեճերի ծագման դեպքում կողմերը գործադրում են բոլոր ջանքերը մինչդատական կարգով բանակցությունների միջոցով կարգավորել հարաբերությունները:
Բանակցությունների ժամանակ կողմերի միջև համաձայնության չգալու դեպքում, սույն Օգտագործման պայմաններից ծագած վեճը ենթակա է կարգավորման Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով:
• Եզրափակիչ դրույթներ
Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվել Կայքի Օգտագործման պայմաններով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սույն
Օգտագործման պայմանները կազմված են հայերեն և անգլերեն լեզուներով, որոնք ունեն հավասար իրավական ուժ: Հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակների միջև
հակասությունների դեպքում գերակայում է հայերեն տարբերակը: